Արարատի գագաթը ծածկած «ամպային գլխարկը» զարմացրել է Թուրքիայի բնակիչներին (լուսանկար)

15:04 • 21.03.18

Արարատի գագաթին նկատված ուշագրավ բնական երևույթը քննարկումների առիթ է դարձել թուրք օգտատերերի շրջանում:

«Թուրքիայի ամենաբարձր կետի վրա բացառիկ բնական երևույթ է նկատվել: Լեռը, ասես, ամպերից հյուսված գլխարկ էր դրել»,-մեկնաբանել է դիտարժան կադրը հրապարակած Rusturkey.com կայքը:

Նշենք, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ հայկական սահմանից 28.5 կմ հեռավորության վրա: Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է:

 

Картинки по запросу Накрывшая вершину Арарата шапка удивила жителей Турции