Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 4 երեխա

16:12 • 25.03.18

Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 4 երեխա: Այս մասին հայտնում է ТАСС –ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին:

«Վառվող առևտրի կենտրոնի շենքում հայտնաբերվել է երեխաների մարմիններ», - նշել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ շենքից տարհանվել է 50 մարդ:

РИА Новости-ի աղբյուրի տվյալների համաձայն՝ առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ հարյուր մարդ, որոնցից յոթը վնասվածքներ է ստացել:

Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ փորձել են պատուհաններից դուրս գալ և ինքնուրույն լքել վառվող շինությունը:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է  չորս հարկանի առևտրի կենտրոնի վերջին հարկում, որտեղ գտնվում են, այդ թվում, կինոթատրոնը և մանկական ժամանցի կենտրոնը:

Ներկա պահին հրդեհման մակերեսը հասել է 500 քկ/մ-ի: Միջադեպի տարածքում դադարեցվել է տրանսպորտի շարժումը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: