Ֆրանսիացի նկարիչը Photoshop-ի միջոցով ֆանտաստիկ կենդանիներ ու թռչուններ է ստեղծում (լուսանկարներ)
Աշխարհը հարուստ է տարբեր կենդանիներով, թռչուններով ու բուսատեսակներով, և այս ամենը հաճախ ոգեշնչման աղբյուր է դառնում արվեստ ստեղծելու համար։
20-ամյա ֆրանսիացի նկարիչ Ջուլիեն Տաբետը մարտահրավեր է նետում իրականությանը՝ Photoshop-ի միջոցով անհավանական կերպարներ ստեղծելով սովորական կենդանիներից։
Այսպես, օրինակ, նրա աշխատանքներում զեբրաները թևեր են ստանում, արջի մեջ մի ամբողջ օվկիանոս է հայտնվում, իսկ բուն վերածվում է արքայախնձորի։
Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր նկարչի անհավանական աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում.


















