Չարենցի փողոցում կրակոցներ արձակելու կասկածանքով բերման են ենթարկվել ախալքալաքցիներ. նրանցից մեկը ձերբակալվել է
Մարտի 26-ին Երևանի Չարենցի փողոցում հնչած կրակոցների դեպքը ոստիկանությունը բացահայտել է: Tert.am-ի տեղեկություններով կրակոցը կատարելու կասկածանքով մարտի 28-ին Երևանի հյուրանոցներից մեկից ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացու: Բերման ենթարկված քաղաքացիները ախալքալաքցիներ են:
Քաղաքացիներին բերման ենթարկելու և Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցնելու դեպքը բացահայտելու վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից:
ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.«Այո, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներ են բերման ենթարկվել, նրանցից մեկը ձերբակալված է»:










