«Պոչային բախում». Թել Ավիվի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել իրար (տեսանյութեր)

13:15 • 28.03.18

Թել Ավիվի Դավիդ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:

Ինչպես նշում է Times Of Israel-ը, գերմանական Germania ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը քարշակելու ժամանակ բախվել է տեղական El Al ավիաընկերության Boeing-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ բախման հետևանքով վնասվել են ինքնաթիռների պոչային հատվածները: Իսրայելի ավիացիոն իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը:

Բախման հետևանքով տուժածներ չկան, բոլոր ուղևորները բարեհաջող դուրս են եկել ինքնաթիռների սրահներից: