Change.org-ում խնդրագիր է հայտնվել հայկական արմատներով միլիարդատիրոջը ՌԴ վարչապետ նշանակելու հարցով

13:27 • 28.03.18

Change.org ինտերնետային հարթակում առցանց խնդրագիր է բացվել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան) ՌԴ վարչապետ նշանակելու խնդրանքով, հայտնում է rusarminfo.ru-ն:

«Միայն նման վարչապետի դեպքում Ռուսաստանը կկարողանա «Զարգացման Մեծ Ցատկ» իրականացնել»,- նշվում է խնդրագրում:

Առցանց խնդրագրում ներկայացվում են նաև տարբեր տվյալներ գործարարի կենսագրությունից:

Ներկա դրությամբ Գալիցկիին Ռուսաստանի վարչապետ նշանակելու մասին առցանց խնդրագիրը ստորագրել է ավելի քան 300 օգտատեր: