Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
Ինչպես հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության և երկրի այլ պետական կառույցների ղեկավարների հետ:
Մարտի 31-ին թուրքական Գիրեսուն քաղաքում նախատեսվում է եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև:










