Այսօր Կեմերովոյում կհուղարկավորեն առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի 14 զոհի

11:09 • 28.03.18

Մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում տեղի կունենա մարտի 25-ի ողբերգական հրդեհի զոհերի մի մասի հուղարկավորման արարողությունը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր կհուղարկավորվի 14 զոհ:

Նշվում է, որ հրաժեշտի արարողություններն արդեն սկսվել են: Դրանք անցկացվում են տարբեր վայրերում՝ այդ թվում նաև եկեղեցիներում:

Աղբյուրը հավելում է, որ մարտի 28-ին՝ զոհերի հիշատակին նվիրված համազգային սգո օրը, Կեմերովոյում սկսվել են ոգեկոչման բազմաթիվ ակցիաներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքին, նշել է, որ զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում է ոչ թե լացել, այլ բարձր հեկեկալ:

«Երբ խոսում են զոհված երեխաների թվի մասին, առաջին զգացողությունը, որ ունենում եմ՝ ոչ թե լացելու, այլ բարձր հեկեկալու ցանկությունն է»,-ասել է նախագահը:

Խոսելով բազմաթիվ երեխաների կյանք խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը:

 

Картинки по запросу В Кемерово 28 марта начнутся похороны погибших при пожаре в ТЦ

Картинки по запросу В Кемерово 28 марта начнутся похороны погибших при пожаре в ТЦ