Հայտնի կորեացի երգչին մահացած են գտել իր բնակարանում
Հարավային Կորեայում մահացել է հայտնի երգիչ, «100 %» խմբի մենակատար Սեո Մին-Վուն:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, 33-ամյա երաժշտին մահացած են գտել Սեուլի իր բնակարանում: Դեպքի վայր ժամանած բժիշկները միայն հաստատել են երգչի մահվան փաստը: Նախնական տվյալների համաձայն՝ մահվան պատճառը սրտի կանգն է:
«Նրա ընտանիքը, «100 %» խմբի անդամները, արտիստներն ու հարավկորեական Top Media պրոդյուսերական ընկերության աշխատակիցները սգում են երիտասարդ երգչի մահը», - ասել են ձայնագրման ընկերությունից:










