Ֆրանսիայում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել զինվորականների խմբին

12:25 • 29.03.18

Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել զինվորականների խմբին, որը դուրս էր եկել առավոտյան վազքի: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վարս Ալիեր Է Ռիսե կոմունայում՝ զորանոցի մոտակայքում:

France Info պորտալի հաղորդմամբ՝ դեռևս տեղեկություններ չկան՝ արդյոք տեղի ունեցածն ահաբեկչություն էր:

BFMTV-ի տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: