ԱՄՆ-ում զբոսաշրջիկների տեղափոխող օդապարիկն ընկել և բռնկվել է

18:11 • 29.03.18

Ամերիկյան Արիզոնա նահանգի անապատում ընկել և բռնկվել է զբոսաշրջիկների տեղափոխող օդապարիկը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երբ օդապարիկը բռնկվել է, զբոսաշրջիկներն ինքնուրույն փորձել են հանգցնել հրդեհը, սակայն կրակն արագորեն կլանել է ողջ օդապարիկը:

Նախնական տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել, երբ ծառի ճյուղը ճեղք է բացել օդապարիկի ծածկույթում:

Թռչող սարքով ուղևորության էր մեկնում 13  մարդ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։