Եգիպտոսում հրապարակվել են նախագահական ընտրությունների առաջին արդյունքները
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ձայների մեծ տարբերությամբ առաջատար է երկրում անցկացված նախագահական ընտրություններում՝ ձայների նախնական հաշվարկի համաձայն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Youm7 թերթին հղումով։
Թերթի տվյալների համաձայն, որոնք հիմնված են տարածքային ընտրատեղամասերից ստացված տվյալների վրա, Աբդել Ֆաթահ աս-Սիսին զգալի առաջ է անցել իր մրցակցից՝ ընտրատեղամասերից մեծամասնությունում հավաքելով ավելի քան 90% ձայն։
«Նախնական տվյալները, որոնք ստացվել են 5.934 ընտրատեղամասերից, վկայում են գործող նախագահի առաջատարության մասին, ում օգտին իր ձայնն է տվել 9 մլն 200 հազար մարդ, այնինչ երբ նրա մրցակից Մուսա Մուստաֆա Մուսայի օգտին քվեարկել է 250.000 մարդ»,- գրում է թերթը։
Եգիպտոսի բնակիչները նախագահ են ընտրել երկու թեկնածուներից։
Բոլոր ընտրատեղամասերը փակվել են չորեքշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22.00-ին։
Որոշ ընտրատեղամասերում գրանցվել է ընտրողների նվազագույն մասնակցություն, իսկ որոշներում էլ հերթեր են գոյացել։
Ընտրացուցակներում եղել է երկրի մոտ 60 մլն բնակչի անուն։ նշվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 2-ին։










