Բրիտանացին ջարդուփշուր է արել իր ֆուտբոլիստ փեսայի շքեղ Ferrari-ն՝ մեքենայի առաքումից 3 ժամ անց

21:55 • 29.03.18

Բրիտանական դատարանը ֆուտբոլիստ Լյուիս Գրաբանի աներորդուն մեղավոր է ճանաչել ֆուտբոլիստի նոր Ferrari-ն ջարդուփշուր անելու համար:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել 2017-ի ապրիլին: Գրաբանը 250 000 ֆունտ ստերլինգով ձեռք էր բերել Ferrari 488 GTB մոդելը, սակայն մարզումների պատճառով չէր կարողացել ներկա լինել մեքենայի առաքման ժամանակ: Ավտոմեքենան առաքել են, երբ տանը նրա աներորդին էր եղել:

Վերջինս իր ընկերոջ հետ գործի են գցել շարժիչն ու սկսել են լուսանկարվել մեքենայի կողքին: Այնուհետև որոշել են մեքենայով զբոսանքի գնալ նախքան ֆուտբոլիստի վերադարձը:

Մեքենան վարել է աներորդու ընկերը, որը չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է ծառին:

Վթարը տեղի է ունեցել մեքենայի առաքումից ընդամենը 3 ժամ անց: Վերանորգման համար մեքենան ստիպված են եղել ուղարկել Իտալիայում գտնվող գործարան: Գրաբանը վերանորոգման համար ստիպված կլինի վճարել 93 500 ֆունտ ստերլինգ:

Դատարանը միջադեպի երկու մեղավորին մեկ տարով արգելել է մեքենա վարել: Բացի այդ, ֆուտբոլիստի բարեկամի նկատմամբ որպես պատժամիջոց 255 ժամվա հանրային աշխատանք է սահմանվել, իսկ նրա ընկերոջ նկատմամբ՝ 24 ժամվա: