«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ռուսաստանում դատապարտվել է ավելի քան 9 տարվա ազատազրկման

16:45 • 29.03.18

Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը հայտնի «օրենքով գող» Զախարի Քալաշովին՝ Շաքրո Մոլոդոյին, դատապարտել է 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման:

Ինչպես նշում է ria.ru-ն, նա իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:

Դատավարության շրջանակում նրա ամենամտերիմ հանցակիցներից մեկը՝ «Իտալացի» մականունով Անդրեյ Կոչույկովը, դատապարտվել է 8 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման: Հայտնի է, որ երկուսն էլ մեղադրվել են դրամաշորթության համար:

Ընդհանուր առմամբ, գործի շրջանակում քննվել է 12 մարդ, Շաքրո Մոլոդոյից և «Իտալացուց» բացի՝ մյուս 10 հոգու ազատազրկման ժամկետներն ավելի փոքր են եղել:

Նշվում է, որ դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում: