Սանկտ Պետերբուրգի հնագույն ունիվերմագներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

13:27 • 29.03.18

Սանկտ Պետերբուրգի հնագույն ունիվերմագներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 60 աշխատակից. տուժածներ չկան: Այդ մասին դեպքի վայրից «РИА Новости»-ին տեղեկացրել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր Բոլշայա Կոնյուշեննայա փողոցի 21Ա հասցեում գտնվող «ԴԼՏ» ունիվերմագում (Լենինգրադյան առևտրի տուն) 20 քմ մակերեսով տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը շուտով մարվել է:

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, հրդեհման պահին ունիվերմագը փակ է եղել, շենքում գտնվել է միայն անձնակազմը:

Նշվում է, որ «ԴԼՏ»-ն բացվել է 1927 թվականին: 1935 թվականից խանութը կոչվում է «Լենինգրադյան առևտրի տուն»: