Վենեսուելայում բանտում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 68 մարդ
Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը տեղեկացրել է, որ Կարաբոբո նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 68 մարդ: Ինչպես նշում է gazeta.ru-ն, պաշտոնյան այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:
Դատախազը մանրամասնել է, որ ողբերգության պատճառները պարզելու համար նշանակվել է 4 դատախազ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի: Նշվել էր նաև, որ հրդեհը սկսվել է ներքին ընդվզումից հետո:
Որոշ տվյալներով՝ զոհերի թվում կան կանայք, որոնք բանտ էին եկել իրենց տղամարդկանց տեսակցության: Ընդհանուր առմամբ, բանտում եղել է 100 մարդ:
Noticias Caracol-ի փոխանցմամբ՝ հրդեհից առաջ բանտի տարածքից կրակոցներ են լսվել: Մինչդեռ բանտարկյալներից մեկը մորն ասել է, որ ներսում գտնվողներին պատրաստվում են սպանել՝ նրանց բանտախցերի մոտ թափված բենզինը հրկիզելու միջոցով:










