Մելանյա Թրամփը Սուրբ Զատկի նախաշեմին մանկական հիվանդանոց է այցելել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն անակնկալ այց է կատարել Փալմ Բիչի մանկական հիվանդանոց, որտեղ հանդիպել է հիվանդներին ու նրանց Սուրբ Զատկի նախաշեմին նվերներ բաժանել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջին տիկինը չի ցանկացել, որ լրագրողներն այցի ժամանակ իրեն ուղեկցեն: Տիկին Թրամփի այցի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ նա հեռացել է բուժհաստատությունից:
«Հաճույք ստացա Սուրբ Մարիամ մանկական հիվանդանոց կատարած այցելությունից: Հրաշալի ժամանակ անցկացրի խիզախ հիվանդների ու աշխատասեր բժիշկների, բուժքույրերի հետ»,-իր թվիթերյան էջում գրել է առաջին տիկինը՝ հրապարակելով լուսանկարներ:
Հայտնի է, որ 47-ամյա նախկին մոդելը 45 րոպե է անցկացրել հիվանդանոցում ու այդ ընթացքում շփվել 20 հիվանդի հետ:














