ԱՄՆ-ում հայազգի տղամարդն ընտանեկան վեճի ժամանակ կրակել է կնոջ վրա
Լոս Անջելեսի արվարձաններից մեկում ընտանեկան վեճի ժամանակ հայազգի ամուսնու կողմից ուսի հատվածում հրազենային վնասվածք ստացած կինը հոսպիտալացվել է, հայտնում է KTLA հեռուստաընկերությունը:
«Վաղ առավոտյան վեճ է տեղի ունեցել կնոջ ու ամուսնու միջև: Վեճը շարունակվել է նաև փողոցում, որտեղ ամուսինը կրակել է կնոջ ուսին: Բացի այդ, վեճի ժամանակ տղամարդը քարով կոտրել է տան ապակին: Այդ պահին տանը երեխա է եղել, որը, սակայն, միջադեպի հետևանքով չի տուժել»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ կրակոցից հետո տղամարդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նշվում է, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:










