Ավազակային հարձակում Լոռիում. դիմակավորված անձը զենքի սպառնալիքով գազալցակայանից գումար է հափշտակել. shamshyan.com

10:53 • 30.03.18

Անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված այսօր՝ ժամը 03։15-ի սահմաններում, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Նա աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն։ Աղբյուրի տեղեկություններով՝ այն կազմում է մոտ 220 հազար դրամ։