Ֆրանսիայում ավտոճանապարհի վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել
Ֆրանսիայի կենտրոնական հատվածում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ ընկնելով ավտոճանապարհի վրա։ Ինքնաթիռի օդաչուն և ուղևորը զոհվել են։ Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը և փրկարարական ծառայությանը։
Դեպքը տեղի է ունեցել Սեն-Շամոն քաղաքի մոտակայքում։
Ականատեսների խոսքերով՝ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը, ինչի հետևանքով ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և սկսել է թռչել ավտոճանապարհի վրայով՝ հարվածելով ճանապարհային նշաններին։ Դրանից հետո այն ընկել է ավտոճանապարհի վրա՝ խուսափելով մեքենաների հետ բախումից։
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ ինքնաթիռում գտնվող երկու անձինք զոհվել են։










