Արմեն Սարգսյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և այլ հարցեր

17:08 • 31.03.18

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:

Այս մասին տեղեկացնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից։

Զրուցակիցները խոսել են այս տարվա հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի  վերաբերյալ:

Կողմերը քննարկել են  նաև Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության համար բացվող հնարավորությունները: