Մումբայի՝ աղբանոցի վերածված լողափում մաքրման աշխատանքներից հետո կրկին հազվագյուտ ցեղատեսակի կրիաներ են հայտնվել
Մումբայի «Վերսովա» լողափն ամբողջությամբ աղբավայր էր դարձել, սակայն մաքրման զանգվածային աշխատանքների շնորհիվ այստեղ կրկին կրիաներ են բազմանում:
Ինչպես գրում է The Independent-ը, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողափում կրկին Olive Ridley արժեքավոր ցեղատեսակի կրիաների ձագեր են հայտնվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ շուրջ 80 կրիա Արաբական ծով է հասել իրենց բներից:
Մաքրման աշխատանքների իրականացման ընթացքում կամավորները նույնիսկ գիշերել են լողափում՝ կրիաների ձագերին գիշատիչներից պաշտպանելու համար: Լողափի մաքրման գործընթացը տևել է 2 տարի:












