ԱՄՆ-ում անհայտ անձը 521 մլն դոլար է շահել վիճակախաղով

23:51 • 01.04.18

ԱՄՆ-ում անհայտ անձը 521 մլն դոլար է շահել Mega Millions վիճակախաղի տոմսով:  

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը, շահող տոմսը ձեռք է բերվել Նյու Ջերսիում: Ներկա պահին խոշոր վիճակախաղի շահողը դեռևս չի հայտնել իր մասին, նրա անունը հայտնի չէ: 

Նշվում է, որ շահողը կարող է գումարը ստանալու երկու տարբերակներից մեկն ընտրել՝ ամենամյա վճարման կարգով 29 տարվա ընթացքում կամ միանգամից, սակայն այս դեպքում գումարը կկազմի 317 մլն դոլար: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացին 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով, սակայն պարզել է, որ նա հիվանդ է քաղցկեղով: