«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի բրիտանացի մասնակիցը չի կարողացել պատասխանել առաջին իսկ հարցին  

20:19 • 01.04.18

 

Ամենահայտնի հեռուստատեսային ծրագրերից մեկի ժամանակ, որը հեռարձակվում է 1998 թվականից ի վեր և որը ներկայում դիտում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ժամանակ առ ժամանակ արտասովոր միջադեպեր են գրանցվում: 

Ինչպես հաղորդում է The Independent-ը, նման միջադեպ վերջերս գրանցվել է Մեծ Բրիտանիայում հեռարձակվող «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի ընթացքում, երբ մասնակիցը առաջին իսկ հարցին անգամ չի կարողացել պատասխանել: 

Բրիտանացի մասնակիցն իրենց ներկայացնելիս շեշտում էր, որ «խելացի լինելն այնքան էլ վատ չէ»: «Տաս մլն մարդ ամեն երեկո հետևում է խելացի մարդկանց, և կարծում եմ, որ խելացի լինելն այնքան էլ վատ չէ», - ասել է վերջինս: 

Այս խոսքից հետո վերջինս պետք է պատասխաներ հետևյալ հարցին. «Սելֆի և ընդմիջում անելը մի խոհանոցում, որը չես կարող քեզ թույլ տալ ձեռք բերել, այն երկու բանն են, որ յուրաքանչյուր մարդ անում է այցելելով… ո՞ւր»:  

Պատասխանի տարբերակներն էին Փարիզ, Լոնդոն, Հռոմ և Ikea: Ikea կահույքի սրահն ընտրելու փոխարեն տղամարդը պատասխանում է Հռոմ և դուրս մնում խաղից: