81 տարեկան հասակում մահացել է Նելսոն Մանդելայի նախկին կինը

19:39 • 02.04.18

Հարավային Աֆրիկայում 81 տարեկան հասակում մահացել է Նելսոն Մանդելայի նախկին կինը՝ Ուիննի Մադիկիզելա Մանդելան: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով վերջինիս անձական օգնականին:

Վերջին տարիներին ակտիվիստուհին ճնշումների էր ենթարկվում քաղաքականորեն և իրավաբանորեն: Ընտանիքի խոսնակ Վիկտոր Դլամինին հայտնել է, որ վերջինս մահացել է երկարատև հիվանդությունից հետո, որի պատճառով պարբերաբար հիվանդանոց էր տեղափոխվում տարվա սկզբից:   

«Նա կյանքից հեռացել է երկուշաբթի առավոտյան՝ շրջապատված հարազատ մարդկանցով», - ասել է նրա ներկայացուցիչը:

Ուիննին Մանդելայի հետ ամուսնացած է եղել 38 տարի, որից շուրջ 3 տասնամյակը նրանք բաժանված են եղել Մանդելայի բանտարկության պատճառով: