Այսօր արել ենք 18 635 քայլ՝ քայլելով մոտավորապես 13 կմ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երրորդ օրվա քայլուղին
Այսօրվա մեր չափաբաժինը քայլեցինք, այսօր արել ենք 18 635 քայլ, քայլել ենք մոտավորապես 13 կմ:
Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Իմ քայլը» նախաձեռնության երրորդ օրվա քայլուղին:
«Ճամբար ենք խփել Սպիտակ քաղաքի մոտակայքում և նախապատրաստվում ենք ճամբարային մասին: Այսօր օրը սկսեցինք ապրիլյան քառօրյա պատերազմի հիշատակումով երեկոյան պատրաստվում ենք անդրադառնալ քառօրյա պատերազմին և քննարկել այն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» նախաձեռնության Գյումրի-Երևան քայլարշավի երրորդ օրն է, և Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված, հերոս զինվորի խորհրդանշական ծառ տնկեցին, այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ եթե ցանկանում են միանալ քայլարշավին՝ թեկուզ մեկ օրով, մեկ ժամով, կարող են միանալ: «Անձամբ ես մինչև Երևան ոչ մի մետր մեքենայով չեմ անցնելու, քայլելու եմ, և հույս ունեմ, որ ոտքերս կծառայեն մինչև վերջ իրենց նպատակին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց մոտ փայլուն տրամադրություն է, որը կախված է արձագանքներից, նվերներից, ողջույններից, սնունդից:










