«Անկոչ հյուրեր». Ֆլորիդայի բնակիչներին զգուշացրել են ալիգատորների ակտիվության հետ կապված վտանգի մասին

11:13 • 02.04.18

Ֆլորիդայի Սարասոտա քաղաքի բնակիչներին զգուշացրել են իրենց տներ ու բակեր ալիգատորների ներթափանցման վտանգի մասին՝ օդի ջերմաստիճանի բարձրացման ֆոնին երկկենցաղների բարձր ակտիվության հետ կապված, հայտնում է news.rambler.ru-ն՝ ոստիկանությանը հղումով։


Ի դեպ, հաղորդվում է, որ քաղաքի բնակիչներից մեկի տան բացօթյա լողավազանում արդեն հայտնաբերել են «անկոչ հյուրի»։ Նշվում է, որ նմանատիպ երկու դեպք էլ գրանցվել է տներում։


Ոստիկանությունը կոչ է արել ուշադիր և զգոն լինել ջրամբարների մոտ հանգստի ժամանակ և զգույշ ու հարգանքով վերաբերել երկկենցաղներին։