ՌԴ ՊՆ-ն բարեհաջող փորձարկել է հակահրթիռային նոր համակարգը (տեսանյութ)

15:16 • 02.04.18

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ղազախստանի տարածքում բարեհաջող փորձարկել է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված ПРС-1М արդիականացված հրթիռը սահմանված ժամանակում հաջողությամբ խոցել է պայմանական թիրախը:

Հայտնի է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է Մոսկվան ու Կենտրոնական արդյունաբերական շրջանը բալիստիկ հրթիռների հարվածներից պաշտպանելու համար:


Փորձարկման վերաբերյալ համապատասխան տեսանյութը՝ ստորև: