Գյումրիում 30-ամյա երիտասարդ է դանակահարվել
Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այդ մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է ապրիլի 3-ին՝ ժամը 2:55-ին:
«Ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ «Գյումրի» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել 1988 թվականին ծնված քաղաքացի: Հանգամանքները պարզվում են»,-ասաց նա:
«Գյումրու» ԲԿ մամուլի ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց է ընդունվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի.« Տուժածը Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Հ.-ն է: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերի կտրած-ծակած վերքեր»:
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Վ.Հ.-ն ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակը՝ ծանր:










