Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Հռոմի պապի մատուցած պատարագը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Հռոմի պապի մատուցած պատարագը, որին ներկա են եղել տասնյակ հազարավոր հավատացյալներ:
Նշվում է, որ ավանդական պատարագից առաջ, պոնտիֆիկոսը գրառում է արել իր պաշտոնական թվիթերյան էջում. «Մեր հավատը ծնվում է Զատկի առավոտը»:
Հայտնի է, որ Սուրբ Պետրոսի հրապարակում են հավաքվել հավատացյալներ ոչ միայն Իտալիայից, այլև ամբողջ աշխարհից:
Ավանդույթի համաձայն՝ Նիդեռլանդները մոտ 50.000 բնական ծաղիկ է ուղարկել Վատիկան`միջոցառումն առավել գեղեցիկ դարձնելու համար:
Մինչդեռ անվտանգության աշխատակիցները ստուգել են հրապարակ մուտք գործող բոլոր ներկաներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել տհաճ միջադեպերից:





























