Գերմանիայի դատախազությունը Պուչդեմոնին Իսպանիային արտահանձնելու խնդրանքով դատարան է դիմել

13:35 • 03.04.18

Գերմանիայի դատախազությունը խնդրել է դատարանին թույլ տալ Իսպանիային արտահանձնել կատալոնացիների նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին, հայտնում է The Guardian-ը:

Գերմանական Շլեզվիգ հյուսիսային քաղաքի դատախազները նշել են, որ դիմում են ուղարկել շրջանային դատարան՝ Իսպանիայի արձակած ձերբակալման հրամանի «մանրամասն ուսումնասիրությունից» հետո:

Պուչդեմոնը ձերբակալվել է Գերմանիայում մարտի 25-ին: Իսպանիան մեղադրում է նրան անօրինական հանրաքվե կազմակերպելու միջոցով ապստամբություն բարձրացնելու համար:

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը՝ հավանաբար մի քանի օր կպահանջվի, մինչև դատարանը որոշում կայացնի: