Հարավային Կորեայի նախկին նախագահի դատավճիռը կհայտարարվի ուղիղ հեռարձակմամբ

12:15 • 03.04.18

Հարավային Կորեայում ուղիղ եթերով կհեռարձակվի դատական նիստը, որի ընթացքում կկայացվի կոռուպցիայի համար մեղադրվող երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով դատավճիռը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ երկրի գերագույն դատարանը փոխել է դատարանի դահլիճից հեռարձակումներ իրականացնելու կանոնները՝ վճռելով, որ դա կարելի է իրականացնել այն դեպքում, երբ դա անհրաժեշտություն է ներկայացնում և գործն ունի հանրային նշանակություն: 

66-ամյա Պակը պաշտոնանկ էր արվել 2017թ. ապրիլին`Սահմանադրական դատարանի որոշմամբ: Նրա դեմ ներկայացվել է 18 մեղադրանք՝ այդ թվում նաև կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման ու պետական գաղտնիքների տարածման վերաբերյալ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին նախագահն իր մտերիմ ընկերուհու միջոցով խոշոր կոնգլոմերատներից, որոնց թվում է նաև Samsung-ը, ստացել է միլիարդավոր դոլարներ:

Բացի այդ, նա թույլ է տվել ընկերուհուն միջամտել պետական գործերին: Հայտնի է, որ նախկին նախագահի հանցակիցը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: