Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 30 չվերթ

13:10 • 03.04.18

Մոսկվայի ժամանակով ժամը 09:05-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 2 չվերթ, 13 չվերթ էլ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 չվերթ, հայտնում է Russia Today-ը:

«Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 14 չվերթ, ևս երկուսը հետաձգվել է:

«Ժուկովսկի» օդանավակայանում թռիչքների ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկություններ չկան:

Ապրիլի 2-ին ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր Մոսկվայում սպասվող ուժեղ քամու մասին: