Վենեսուելայի նախագահի թեկնածուի անվտանգության ղեկավարը վիրավորվել է նախընտրական ակցիայի ժամանակ
Վենեսուելայի նախագահի թեկնածու Էնրի Ֆալկոնի անվտանգության ծառայության ղեկավարը վիրավորվել է երկուշաբթի Կարակասում տեղի ունեցած նախընտրական միջոցառման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կատիա շրջանում մեր նախընտրական արշավի ժամանակ մեզ վրա զինված անձինք են հարձակվել… Մեր ընկեր Թեոդորո Կամպոսը ծանր վնասվածք է ստացել»,- գրել է Ֆալկոնը Twitter-ի իր էջում:
Թեկնածուն հրապարակել է վիրավորված անվտանգության ղեկավարի լուսանկարը, որում նրան տանում են մի քանի ոստիկան և աջակից: Նրա դեմքն արյունոտված է:










