Օբամայի օրոք Սպիտակ տան տակ 5-հարկանի բունկեր է կառուցվել. Washington Examiner

09:50 • 03.04.18

Մինչ Բարաք Օբաման զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը, Սպիտակ տան արևմտյան թևի տակ կառուցվել է հինգհարկանի ստորգետնյա բունկեր: Այդ մասին Washington Post-ի նախկին լրագրող Ռոնալդ Կեսլերը գրել է «Թրամփի Սպիտակ տունը. խաղի կանոնների փոփոխություն» գրքում, հայտնում է Washington Examiner-ը:

Բունկերի կառուցումը սկսվել է 2010 թվականին և ավարտվել միայն Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի վերջին: Այն արժեցել է 376 միլիոն դոլար:

Գրքի հեղինակը հավելում է, որ բունկերի գոյությունը գաղտնի է:

Նշվում է, որ Սպիտակ տան արևելյան թևի տակ կա ևս մի բունկեր, որը գործում է որպես նախագահի արտակարգ գործողությունների կենտրոն: