Ավստրալիայում մի քանի տասնյակ կոկորդիլոս դուրս է եկել ափ՝ արևի տակ տաքանալու համար (տեսանյութ)

12:59 • 16.06.18

Ավստրալիայի Հյուսիսային տարածքում մի քանի տասնյակ կոկորդիլոս դուրս է եկել Դեյլի գետի ափ: Տեղի ունեցածը նկարահանել է այդ պահին մոտակայքում գտնվող ձկնորսը:

Ինչպես նշում է ABC News-ը, ձկնորս Ուեյդ Քելին, որը նկարահանումների համար անօդաչու թռչող սարք է օգտագործել, առնվազն 50 կոկորդիլոս է հաշվել: Տղամարդու խոսքով՝ ինքը շատ անգամ է տեղատվությունից հետո առավոտյան ժամերի ափին տաքացող կոկորդիլոսներ տեսել, սակայն երբեք՝ այս քանակությամբ:

Մասնագետները ենթադրում են, որ այս կադրերը վկայում են տեղական էկոհամակարգի առողջացման մասին: Չոր սեզոնին կոկորդիլոսներն ափ են դուրս գալիս տեղատվության ժամանակ՝ ցուրտ գիշերից հետո արևի տակ տաքանալու համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: