Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արթուր Ասատրյանին

15:16 • 16.06.18

Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ Արթուր Ասատրյանի (հայտնի որպես «Դոն Պիպո») առանձնատնից բերման ենթարկեցին նրա թիկնապահներից մեկին։ Մինչ Արթուր Ալեքսանյանն ԱԱԾ աշխատակիցներից ինչ-որ բան էր փորձում պարզաբանել, նրան ևս բերման ենթարկեցին։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն այսօր ավելի վաղ Tert.am–ի հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, ասել էր. «Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:

Նշենք նաև, որ այսօր երեկոյան Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցների կողմից հանրահավաք է հրավիրվել, որին ընդառաջ, սակայն, փողոցներ են փակվել: