Էջմիածնում փողոցներ են փակված, չեն թողնում, որ մեքենաները գնան հանրահավաքի համար նախատեսված հրապարակ (տեսանյութ, լուսանկարներ)

13:28 • 16.06.18

Էջմիածնում այսօր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցների կողմից հրավիրված հանրահավաքին ընդառաջ՝ անհանգիստ վիճակ է: Տեղից Tert.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Էջմիածնի Խորենացի֊Բաղրամյան խաչմերուկը փակել են, չեն թողնում, որ մեքենաները քաղաքի կենտրոնական հրապարակ գնան, որտեղ այսօր հանրահավաք է նախատեսված։ 

Կարեն Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ սա անում են նրա հրաժարականը պահանջողները՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանը, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, նրա եղբորորդի Ստեփան Աբգարյանը և այլք:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր դեմ բողոքողներին այսօր հաշտության կոչ է արել՝ ասելով, որ նրանց սպասում է Էջմիածնի Հաշտության նստարանի մոտ: