Արմավիրի մարզպետը երկու կողմերին հրավիրում է հանդիպման, ես սիրով կգնամ. Էջմիածնի քաղաքապետ(թարմացվող, լուսանկարներ)

18:39 • 16.06.18

22:40

Էջմիածնի քաղաքապետը շարունակում  նստած մնալ իր հացադուլ հայտարարած ընկերոջ կողքին և շարունակելու է մնալ մինչև վաղը 12:00-ն, այնուհետև հանդիպելու է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ:

«Վաղը Արմավիրի մարզպետը երկու կողմերին հրավիրել է հանդիպման, ես սիրով ընդունում եմ նրա հրավերը, ես նաև իշխանություն եմ և կա իշխանության կոչ, ում կոչին կոչին կենթարկվեմ»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

Նա ասաց, որ Էջմիածինը հոգևոր քաղաք է և այստեղ պետք է իշխի սերը, հավատն ու հույսը, իսկ կրիմինալը տեղ չունի:

«Սա հոգևոր մայրաքաղաք է, այստեղ սեր, հավատ ու հույս  տիրում: Մենք մեր կամքի ուժը ցույց տվեցինք և մնացինք: Կրիմինալը տեղ չունի այս քաղաքում, կրիմինալն այլևս «սիգնալ» չի տալու: Մի ամիս մեզ ահաբեկելով պահել են, ես եղել եմ համբերատար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանին ձերբակալելուն, Կարեն Գրիգորյանն ասաց.«Ես վստահ եմ, որ օրենքը գերակա շահ է, ով ուզում է լինի, ես կլինեմ, դիմացինս, կողքինս, իր պատիժը օրենքով պիտի գրի, միայն օրենքով, այլ տարբերակ չի լինի»:


22:15

Էջմիածին քաղաքում քաղաքապետին դեմ ու կողմ ակցիաները շարունակվում են, սակայն քաղաքապետի հրաժարականը պահանջողները հայտնում են, որ ժամը 22:00-ին դադարեցնելու են բողոքի ակցիան, վաղը կվերսկսեն բողոքի ակցիա:

Այդ ընթացքում Էջմիածնի քաղաքապետը հայտարարեց, որ միանում է հացադուլ հայտարարած իր ընկերոջը:

«Իմ ընկերը հացադուլ է հայտարարել և ես մնում եմ իր կողքին այնքան, որքան պահաջվում է»,-ասաց քաղաքապետը նշելով, որ իրենք սարդրանքների չեն տրվելու և չեն հանձնվելու:


Որոշ քաղաքացիներ էլ հայտնեցին, որ իրենք էլ են միանում հացադուլին:

«Պայքար,պայքար միչև վերջ» վանկարկումներով քաղաքապետի կողմնակիցները շարունակում են աջակցել քաղաքապետին:



21:30

Էջմիածին քաղաքի քաղաքապետի հրաժարականը պահանջողները վստահեցնում են, որ իրենց հավաքն ինքնաբուխ է և իրենք էլ որոշել են, որ այսօր ժամը 22:00-ին բողոքի ակցիան դադարեցնում են հասարակության անդորրը չխաթարելու համար, իսկ վաղը կրկին բողոքի ակցիան կշարունակեն:


«Մեր հավաքն ինքնաբուխ է, մեզ համար կարևոր է, որ էջմիածնեցու քթից անգամ արյուն չգա, քաղաքացին հանգիստ լինի, դրա համար էլ այսօր ժամը 22:00-ին դադարեցնում ենք բողոքի ակցիան, իսկ վաղվանից կրկին վերսկսում ենք այն»,-ասաց ցուցարարներից մեկը:

Նշենք, որ իր հերթին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քիչ առաջ հայտարարել էր, որ իր կողմնակիցների հետ մինչև վերջ մնալու են հրապարակում:

Նշենք, որ Էջմիածնի հրապարակում հասարակական կարգը պահպանում է ոստիկանությունը, այդտեղ են բերվել նաև ոստիկանության լրացուցիչ ուժեր, հրապարակում ն նաև հոգևոր հայրեր:

19:40

Էջմիածին քաղաքում քաղաքապետի դեմ ու կողմ բողոքի ակցիաները շարունակվում են կողք կողքի:
Քաղաքապետն իր կողմնակիցներին կոչ է անում չսադրվել, իսկ իր հրաժարականը պահանջողներին հաշտության կոչ է անում:

Կարեն Գրիգորյանը հորդորում է չվիրավորել միմյանց, իսկ իր կողմնակիցներին, ովքեր պատասխանում են իրենց կողքը քաղաքապետի հրաժարականը պահանջողերին, ասաց. «Ժողովուրդ ջան, հանգիստ, չենք սադրվում: Իրենցը փողով է, մերը՝ կամքի ուժով: Տեսնենք փողն է ուժեղ, թե կամքի ուժը: Մտածելու իրենք ունեն, թե փողը մինչև որտեղ է հերիքելու»:

Քաղաքապետին դեմ ու կողմ արտահայտվողների միջև կանգնած են ոստիկանության ծառայողները, ովքեր հսկում են իրավիճակը և պահպանում հասարակական կարգը:



19:01

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում աջակիցներն ու ընդդիմադիրները միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում, շրջում է Էջմիածի քաղաքում, լուսանկարվում ցանկացողների հետ, իսկ անհատական խնդիրներով դիմողներին, քաղաքապետն ասում է, որ օրենքով սահմանված կարգով լուծում կտան հարցերին:

Լրագրողներին հարցին,թե որտեղ է իր հայրը՝  Մանվել Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանն ասաց, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին:

Նշենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

18:39

Էջմիածին քաղաքում հանրահավաք են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցները`սատարելով քաղաքապետին:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով վստահեցրեց, որ ժողովրդի սերը կյանքում չի թողնելու, որ ինքը նահանջի:

«Երկու տարի առաջ ես կանգնեցի զինվորի կողքը, միակ քաղաքապետը Հայաստանում, առանց վախի:

Ի՞նչ եք մտածում, հնարավոր է, որ ես վախ ունենամ: Իմ հրավիրյալներից մեկն ասաց, որ առավոտյան 10-ին վերջնական պատասխանը կտա հաշտության նստարանին ձեռք մեկնելու: Տեսնելով սադրանքը՝ երկու օր քաղաքը փակ պահելով, մարդկանց սպառնալով, որ իրենց համար լավ չի լինելու, որ ով իրենց կողքը չկանգնի նա գրեթե դավաճան է, ես ասում եմ՝ բոլորն իմ ժողովուրդն են, իմ ժողովրդի մեջ, հայերի մեջ դավաճաններ չկան, կան մարդիկ, ովքեր ունեն այլ կարծիքներ»,-ասաց քաղաքապետը:

Էջմիածնի քաղաքապետը այսօր ասել էր, որ  իր դեմ բողոքողներին հաշտության կոչ է անում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Գրիգորյանն ասել էր, որ Էջմիածնում հաշտության նստարան կա, որտեղ սպասելու է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանին, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին, նրա եղբորորդի Ստեփան Աբգարյանին:

«Էլի կրկնում եմ, թիրախավորել են ընտանիքիս, մորս, հորս, բայց ես դեմ գնալով իմ սկզբունքին առավոտյան ժամը տասին հաշտության նստարանի մոտ սպասում եմ ձեզ: Ես պայքարել եմ իմ քաղաքի համար, սա հոգևոր կենտրոն է, այստեղ սիրո քաղաք է, սադրանքների չտրվեք, իսկ ես նահանջողը չեմ»,-ասաց Գրիգորյանը:

Նա ասաց, որ եթե սխալներ է արել, ապա պատրաստ է պատժվել օրենքով, նա կոչ արեց օրական 1500 դոլարի չափով «ֆեյքերով» իր դեմ խոսելու փոխարեն դա ուղղել ժողովրդի բարեկեցությանը:

Կենտրոնական հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ՝ մոտ 100 մետր այն կողմ, խաչմերուկում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ քաղաքապետի:

Նրանք էջմիածնով քայլերթ են սկսել՝ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով: