ԱՄՆ-ի սահմաններին ապօրինի ներգաղթյալների մոտ 2.000 երեխայի բաժանել են իրենց ընտանիքներից. Associated Press

11:56 • 16.06.18

ԱՄՆ-ի սահմաններին մոտ 2 հազար երեխայի բաժանել են իրենց ընտանիքներից՝ ապօրինի ներգաղթյալների զանգվածային ներհոսքի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզի հայտարարած «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության հետևանքով 1.995 երեխայի բաժանել են 1.940 մեծահասակից՝ ապրիլի 19-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարող ձերբակալել ներգաղթյալների երեխաներին, որոնք ապօրինի կերպով ներթափանցել են երկրի տարածք:

Իշխանությունները պնդել են, որ երեխաներին պատշաճ խնամք է ցուցաբերվել՝ հերքելով երեխաների հանդեպ վատ վերաբերմունքի մասին զեկույցները:

ԱՄՆ-ի սահմաններին ապօրինի ներգաղթյալների մոտ 2.000 երեխայի բաժանել են իրենց ընտանիքներից. Associated Press