Անթալիա-Կիև չվերթի ուղևորները տեսանկարահանել են ինքնաթիռի կոշտ վայրէջքը (տեսանյութ)
Bravo ավիաընկերության ուղևորները տեսանկարահանել են Սիկորսկիի անվան «Կիև» օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքը։ Տեսանյութը հրապարակել է ТСН հեռուստաալիքը։
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ օդանավում բոլորը «պատրաստ էին մահվան»։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։ Անթալիա-Կիև չվերթը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։
Օդանավում գտնվել է 169 ուղևոր, նրանցից ոչ ոք չի տուժել։










