«BMW-ն ուղղակի պատառ-պատառ եղավ»․ համացանցում է հայտնվել Մոսկվայում խոշոր ավտովթարի տեսանյութը
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է Մոսկվայի Կուտուզովի պողոտայի վրա 2 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ «Սլավոնական ծառուղի» մետրոկայարանից քիչ հեռու։ Վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ։
Ականատեսի խոսքով՝ մեքենաներից մեկը՝ BMW-ն, «պատառ-պատառ է եղել», իսկ վարորդը դուրս է թռել մեքենայից։ Ականատեսը նաև պատմել է, որ երկու մեքենաների անվադողերն էլ վթարի հետևանքով պոկվել են։










