Ռուսաստանում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր․ РИА Новости
Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասում կործանվել է Як-52 տեսակի ինքնաթիռ, ըստ նախնական տվյալների՝ մահացել է երկու մարդ, այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Հայտնի է, որ ինքնաթիռը եղել է մասնավոր։
Ըստ գործակալության աղբյուրի՝ միջադեպը գրանցվել է Նովոալթայսկ քաղաքից քիչ հեռու, Р-256 մայրուղու տարածքում։
«Կործանվել է Як-52 ինքնաթիռ։ Ըստ նախնական տվյալների՝ մահացել է երկու մարդ․ նրանք, ովքեր եղել են ինքնաթիռի մեջ։ Ինքնաթիռը մասնավոր է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Պաշտոնական մարմինները այլ մանրամասներ չեն հայտնում՝ նշելով, որ միջադեպի հետ կապված անցկացվում է հատուկ ստուգում։










