Իսպանիայի ափերի մոտ մեկ օրվա ընթացքում հաջողվել է փրկել ավելի քան 900 ներգաղթյալի
Իսպանիայուոմ մեկ օրվա ընթացքում Ջիբրալթարի նեղուցի ու Միջերկրական ծովի ջրերում փրկվել է ավելի քան 900 ներգաղթյալ, այս մասին հաղորդում է Իսպանիայի փրկարար ծառայության թվիթերյան էջը։
Նշվում է, որ ուրբաթ օրվանից մինչ այս կեսօր փրկվել է 933 մարդ, կան նաև մահացածներ։
Ջիբրալթարի նեղուցում մահից փրկվել է 507 մարդ, որոնք փոխադրվելիս են եղել 59 լաստանավերով, 4 մարդ մահացել է։
Միջերկրական ծովով 9 լաստանավերով փոխադրվող ևս 426 ներգաղթյալի հաջողվել է փրկել։
Ներգաղթյալների քաղաքացիության ու ներկա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։










