Կալիֆոռնիայում հիվանդներին վերադարձրել են էվթանազիայի իրավունքը

13:52 • 16.06.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վերաքննիչ դատարանը վերականգնել է օրենքը, որը թույլ է տալիս էվթանազիայի ենթարկել մահացու հիվանդ մարդկանց: Օրենքը թույլ է տալիս մահաբեր դեղամիջոց ընդունել այն մարդկանց, որոնց մնացել է ապրել կես տարուց քիչ ժամանակ: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Ավելի վաղ՝ մայիսին, Ռիվերսայդ շրջանում որոշում էր կայացվել, որ օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը:

«Այս որոշումը թեթևություն կբերի մի շարք կալիֆոռնիացի հիվանդներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին»,- ասել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քսավյե Բեսերան:

Նշվում է, որ օրենքի հակառակորդները կարող են բողոքարկել դատարանի որոշումը մինչև հուլիսի 2-ը: