Ֆրանսիայի հարավում՝ սուպերմարկետներից մեկում, կինը երկու մարդու է դանակով վիրավորել ՝ «Ալլահ Ակբար» վանկարկելով

17:52 • 17.06.18

Ֆրանսիայի հարավում՝ Լա-սեն-սյուղ-մեղ քաղաքի սուպերմարկետներից մեկում մի կին դանակով հարձակվել է երկու մարդու վրա և նրանց վնասվածքներ պատճառել՝ «Ալլահ Ակբար» բղավելով, հայտնում է France Info-ն:

Հարձակման են ենթարկվել խանութի հաճախորդը և գանձապահը, նրանք թեթև վնասվածքներ են ստացել:

Ականատեսների խոսքերով՝ 24-ամյա կինը հարձակման ընթացքում «Ալլահ Ակբար» է վանկարկել:

Դեպքի առնչութամբ սկսվել է հետաքննություն:

Հաղորդվում է, որ կնոջ տանը խուզարկություն է անցկացվել:

Ինչպես հայտնել է Տուլոնի դատախազը, կինը, հնարավոր է, ունեցել է հոգեկան խանգարում, սակայն պետք չէ բացառել նաև, որ նա կարող էր ծայրահեղական դարձած լինել: