Ղազախստանում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կա մեկ զոհ (տեսանյութ)
Ղազախստանի Ջամբիլի շրջանում ուղևորատար գնացքի մի քանի վագոն դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին:
Հաղորդվում է, որ մի քանի մարդ ստացել է վնասվածքներ:
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուղևորները կոտրված պատուհանների միջով դուրս գալիս կողքի շրջված վագոններից:
Ականատեսների տվյալներով՝ գծերից դուրս եկած գնացքը Աստանա-Ալմաթի երթուղին սպասարկող գնացքն էր:










