Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին

09:42 • 18.06.18

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։

«Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,– գրել է նա։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ գրել է. «Թե բա՝ ազգ֊բանակ։ Էս չե՞ք, այ սրբապիղծ հրեշներ»։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտանաբերվել է Ապրիլյան քառօրյայի մասնակիցների համար հավաքված սնունդ, որը չի ուղարկվել առաջնագիծ։ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ զենք–զինամթերք։