ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայում միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված մոտ 3000 օբյեկտ է հայտնաբերել
Հյուսիսային Կորեան ունի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված մոտ 3000 օբյեկտ: Այդ մասին ամերիկյան իշխանությունների գնահատականների վկայակոչմամբ հայտնել է հարավկորեական լրատվամիջոցներից «Մունհվա իլբո»-ն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ այդ առնչությամբ ենթադրվում է, որ դժվարություններ կլինեն Հյուսիսային Կորեայում միջուկային և հրթիռային օբյեկտներում ստուգումների իրականացման հարցում, բավականին շատ ժամանակ անհրաժեշտ կլինի ապամիջուկայնացման մասին նախատեսվող ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների համար:
Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ն արբանյակների միջոցով հետևել է հյուսիսկորեական ռազմական ենթակառուցվածքներին 1985 թվականից ի վեր: Նշված «կասկածելի» օբյեկտների ցանկը ձևավորվել է Վաշինգտոնի կողմից վերջին 36 տարվա ընթացքում:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հունիսի 12-ին ԿԺԴՀ և ԱՄՆ ղեկավարների միջև կայացած առաջին հանդիպման ժամանակ նրանք հաստատել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման նպատակը:










