Նիդեռլանդներում ավտոբուսը վրաերթի է ենթարկել երաժշտական փառատոնի այցելուներին. կա մեկ զոհ
Նիդեռլանդներում ավտոբուսը վրաերթի է ենթարկել երկրի հարավում անցկացվող երաժշտական փառատոնի հանդիսատեսին: Ոստիկանության հաղորդմամբ՝ մեկ մարդ զոհվել է, երեքը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել լույս երկուշաբթի, Pink Pop հայտնի փառատոնի անցկացման վայրի մոտակայքում:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպից հետո ավտոբուսը հեռացել է դեպքի վայրից, այժմ այն որոնվում է:
Միջադեպի հանգամանքները պարզվում են:










